Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունն ապօրինի երթ կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է Երևանի քաղաքապետին

Դեկտեմբեր 05,2015 11:44

2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար:

Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար: Ավելի ուշ պարզվել է, որ հավաքի կազմակերպիչները խախտելով նախապես տրված իրազեկմամբ նշված երթուղին, շարժվում են դեպի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ավելին, նույն օրը անցկացված հավաքի ընթացքում դրա կազմակերպիչները հնչեցրել են հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ աղերս չունեցող և իրավախախտման հատկանիշներ պարունակող տարաբնույթ գործողություններ կատարելուն ուղղված բազմաթիվ կոչեր, մասնավորապես, հորդորել են առաջիկա օրերին «արգելափակել փողոցներ», «շրջապատել շենքեր», «այցելել պետական կառույցներ» և այլն:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով հանդուրժողականության և համաչափության սկզբունքներից բխող իր գործելակերպին, հավաքների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից, օրենքի ուղղակի խախտումները քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով քողարկելուց, անպատասխանատու հայտարարություններ տարածելուց: Նման վարքագիծը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վտանգ է ստեղծում, այդ թվում՝ սպառնում է հավաքի մասնակիցների և ոստիկանների անվտանգությունը:
ՀՀ ոստիկանությունն ապօրինի (իրազեկման պայմանների խախտմամբ) երթ կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է Երևանի քաղաքապետին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031