Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին հարցրինք, թե ինչ է մտածում Ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող «անցուդարձի» մասին։ «Եկեք ճանճերն ու կոտլետները տարբեր զամբյուղներում դնենք. ֆուտբոլի համակիրներին մի պահ մոռանանք եւ ասենք, որ այն, ինչ արել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դա չտեսնել-չգնահատելն ուղղակի ճիշտ չի լինի։ Ողջ Սովետական Միությունը Հայաստանի ֆուտբոլի համար այդքան կառույցներ ու պայմաններ չի ստեղծել, որքան այս վերջին տարիներին արվեց: Եվ անհաջողություններում մեղադրել միայն ՀՖՖ նախագահին, կարծում եմ՝ ճիշտ չէ»: Իսկ քաղաքական «պոդոպլյոկ» կա՞: «Ո՛չ, չեմ կարծում»: Հայրապետյանը գտնում է, որ կա։ «Ես չգիտեմ` գուցե դրդողներ, ուղղություն տվողներ կան, չեմ կարող ասել, պարզապես համբերությամբ պետք է փորձել այս ամենից դուրս գալ. ֆուտբոլը պոպուլյար մարզաձեւ է, մենք սիրում ենք, ոգեւորվում ենք նրանով, պարտություններն էլ շատ ծանր ենք տանում՝ դրա համար»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: