«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Շենգավիթ բժշկական կենտրոնում աշխատակիցների կրճատումներ են սկսվել: Գինեկոլոգիական բաժնի որոշ բժիշկներ դիմում են գրել եւ ազատվել աշխատանքից: Նրանց մի մասն աշխատանքի է անցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Տեղեկացնենք, որ այս օրերին ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նոյեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանին տուգանել է 150.000 դրամով: Պատճառն այն է, որ 2015 հուլիսի 1-ին «Շենգավիթ» ՓԲԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել ապրանքներ, որոնց մասին հայտարարագիրը սահմանված ժամանակահատվածում մաքսային մարմին չի ներկայացվել: Այս արարքի համար ԲԿ-ի տնօրենը տուգանվել է 50.000 դրամով: Պարզեցինք նաեւ, որ նույն ամսվա մեջ ԲԿ-ի տնօրենը եւս երկու անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստան եւ հայտարարագիր չի ներկայացրել` տուգանվելով 100.000 դրամի չափով:
Այսպիսով, «Շենգավիթ» ԲԿ-ի շուրջ օղակը սեղմվում է: Եվ այն անպատասխանատու վերաբերմունքը, որն առկա է հիվանդանոցում` հիվանդների, ինչպես նաեւ՝ պետական այլ հաստատությունների հետ հարաբերություններում, կարծես թե սկսել է նկատվել նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: