Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան պետք է աչք չփակի Հայոց ցեղասպանության հարցում. Amerikayidzayn.com

Դեկտեմբեր 05,2015 10:41

«Ամերիկայի ձայն». Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի հայ եւ թուրք հասարակությունները կրկին սկսեն վստահել միմյանց, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահդին Դեմիրթաշը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հաստատության կողմից կազմակերպված վեհաժողովի ընթացքում:

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, դա մի խնդիր է, որը մեզ անհրաժեշտ է ընկալել տարբեր հարթություններում: Մեր կարծիքով, Թուրքիային անհրաժեշտ է կարգավորել այդ հարցը», – հայտարարել է Դեմիրթաշը:

Հայոց ցեղասպանության հարցը վեհաժողովում բարձրացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը, ով Սելահդին Դեմիրթաշին շնորհակալություն է հայտնել Եղեռնի խնդրի վերաբերյալ հետեւողական դիրքորոշում հայտնելու կապակցությամբ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը համանախագահում է Դեմիրթաշը, սոցիալիստական ուժ է եւ զբաղվում է ոչ միայն քրդերի, այլեւ` բոլոր ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ:

Իր ելույթում Դեմիրթաշը նշել է, որ փոխվստահության հաստատումը գործընթաց է, որը նախկինում սկսվել էր պաշտոնական Անկարայի մասնակցությամբ եւ որն անհրաժեշտ է շարունակել.

«Մենք պետք է կանգ չառնենք եւ աչք չփակենք այդ հարցի առջեւ», – ընդգծել է քաղաքական գործիչը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031