ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության, կամ որ նույնն է սպառման ծավալը:
Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում էր, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում: Խնդիրն այն է, որ հացի ու նաեւ աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում եւ ՀՀ-ում կար քաղաքական որոշում հացի սպառման ծավալների փոփոխությունը պաշտոնապես չարձանագրել: Սակայն բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը այնքան է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունը այլեւս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: