Վերջին շրջանում սրացող ռուս-թուրքական հակամարտության լույսի ներքո չի բացառվում, որ Թուրքիան որոշ քայլեր կատարի հայ-թուրքական մոռացված արձանագրությունների վերակենդանացման ուղղությամբ: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը չի բացառում նման նախաձեռնությունը Թուրքիայի կողմից. «Ես չէի բացառի մեկ այլ նախաձեռնություն, որը կարող է գալ Թուրքիայից` հայ-թուրքական մոռացված արձանագրությունների վերակենդանացման ուղղությամբ: Թուրքիան կարող է գալ այնպիսի մի եզրակացության, որ սկսի նոր մի գործընթաց` արձանագրություններին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Նման որոշումը իրապես մարտահրավեր կարող է լինել Հայաստանի համար»:
«Առավոտ» օրաթերթ
04.12..2015