Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը մեկնաբանել է ՖԻՖԱ-ում տեղի ունեցած վերջին ձերբակալությունները: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրությունից:
«Ֆուտբոլը խաղ է, որը պետք է խաղալ կեղտոտ մարզակոշիկներով եւ ոչ թե կեղտոտ փողերով: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում խիղճը մաքուր է, առաջ գան եւ վերջ տան կոռուպցիային: Սա վերաբերվում է ամենափոքր գյուղական ակումբներից սկսած մինչեւ խոշորագույն ազգային հավաքականներ: Պելեն այն կոչել է «ամենագեղեցիկ խաղը»: ՖԻՖԱ-ի մի շարք պաշտոնյաներ եւ այլ անձինք այն վերածել են ամենակոռումպացված մարզաձեւի: Եկեք սկսենք մաքուր խաղ խաղալ»,- ասել է Անն Բրասյորը:
Հավելենք, որ երեկ Ցյուրիխում ձերբակալվել են Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Խուան Անխել Նապուտը եւ Հյուսիսային ու Կենտրոնիկյան Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների կոնֆեդերացիայի նախագահ Ալֆրեդո Խեւիտը:
Նրանք ՖԻՖԱ-ի փոխնախագահներ եւ կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Ֆուտբոլը պետք է խաղալ մաքուր ձեւով, ֆուտբոլում ամեն ինչ պետք է մաքուր լինի, այդ թվում եւ խաղակոշիկը: