Այսօր տեղի ունեցավ ՈՉ-ի քարոզչական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հանրաքվեի փորձագիտական թիմի ղեկավար Դուգլաս Ուեյքի հետ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչը ներկայացրեց առաքելության գործունեությունը, նշելով, որ 4 հոգանոց փորձագետների թիմը դիտարկելու է դեկտեմբերի 6-ի հանրաքվեն և հանդես կգա համապատասխան զեկույցով:
Լ. Զուրաբյանը խոսեց քարոզչության ընթացքի մասին, ընդհանուր առմամբ այն գնահատելով որպես հաջողված: Նա նաև մանրամասն կանգ առավ իշխանության կողմից հանրաքվեի նախապատրաստման ընթացքում արված բազմաթիվ խախտումների վրա:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն հանրաքվեի ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էին ՈՉ-ի շտաբի ներկայացուցիչներ Ա.Ավագյանն ու Վ. Կարապետյանը:
ՈՉ-ի քարոզչական շտաբ