Լրահոս
Օրվա լրահոսը

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ… ԵՄԱ

Դեկտեմբեր 04,2015 22:20

Այլևս ավանդույթ է դարձել, որ Հայաստանում որևէ ոչ շարքային իրադարձություն անմիջապես իր անդրադարձն է ստանում արտասահմանյան, մանավանդ ռուսաստանյան ԶԼՄ-ներում: Ոչ շարքային` այսինքն կառավարության նիստ չէ, որևէ գործարանի բացում-փակում չէ, անգամ երկրի ղեկավարի ոչ շարքային ասուլիսը չէ: Դրանք դրսի ԶԼՄ-ներում առանձնապես բուռն հետաքրքրություն չեն առաջացնում:

Այսօր, հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցների համար մեր երկրում ամենա-, եթե ոչ՝ միակ հետաքրքիր իրադարձությունը կարող են լինել հետևյալները՝ հանրահավաք, բողոք, երթ, ցույց: Իհարկե ոչ՝ Մայիսի 1-ին նվիրված:

Ամռանը մի որոշ ժամանակ, եթե հիշում եք, դրանք Էլեկտրիկ Երևանի թիկունքում համառորեն արևմտյան ականջներ էին փնտրում: Եվ դրանց գոյության մասին տարածում էին նույնիսկ այն ժամանակ, երբ հավաստիանում էին, որ այդ ականջները…չկան: Բավական կտրուկ մեդիա հակահարված ստանալուց հետո ռուսաստանյան ԶԼՄ-ները մի փոքր թուլացրին օտար ականջների փնտրտուքը կոնկրետ Էլեկտրիկ Երևանի դեպքում:

Անշուշտ, և ռուսաստանյան, և ռուսալեզու ԶԼՄ-ներում լինում են հայաստանյան իրադարձությունների մասին պատշաճ կամ առնվազն ոչ անպատշաճ հրապարակումներ:

Սակայն ժամանակ առ ժամանակ նրանք արևմուտքի «տեսությունը» միևնույն է, հարմարեցնում են խցկել Հայաստանում բողոքի ցանկացած միջոցառման լուսաբանման, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանում բողոքի ցանկացած միջոցառման կապակցությամբ կատարվող հրապարակման մեջ:

Վերջին օրերի բողոքի միջոցառումների մասին Հայաստանից դուրս կատարվող ռուսալեզու անդրադարձերից կարելի է առանձնացնել մի քանի տիպականները:

Որոշ կայքեր, հղում կատարելով մեր տեղական լրատվամիջոցներին, աշխատում են հնարավորինս չհեռանալ նյութից և վերարտադրել հայաստանյան աղբյուրի հաղորդած տեղեկատվությունը:

Նույն աղբյուրին հղում տալով է այս օրերի մեր իրադարձություններին անդրադարձել ոչ ռուսաստանյան, ռուսալեզու կայքը, որի առաջնահերթությունները այս պատմության մեջ կարծես ամենևին բուն իրադարձության ծիրին մեջ չեն. այն տեղում, որտեղ լրատվամիջոցները սովորաբար զետեղում են տվյալ հրապարակման մեջ արծարծված իրադարձության նախապատմությունը, կայքը թվարկել է … ամառվանից մինչև հիմա Երևանում իրականացված հիմնական բողոքի ակցիաները:

Պատշաճ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՛ մասին նախապատմությամբ է իր հրապարակումը կազմել ռուսալեզու «վտարանդի» «Մեդուզան», որտեղ համադրված են իրադարձությանն անդրադարձած մի քանի աղբյուրների տեղեկությունները՝ ակտիվ հղումներով:

Գուցե չեզոք, սակայն առանց հղումների, առանց աղբյուրների, առանց նախապատմության այս մի հրապարակումը հաստատ չարյաց փոքրագույնը չէ:

Իսկ այ կան հրապարակումներ, որոնք ցաքուցրիվ, այստեղից-այնտեղից վերցրած տեղեկություններով, ժամանակավրեպ լուսանկարով, առանձնապես կուռ չհամադրված նյութում ձեռքի հետ թեթև մի ակնարկ են անում ու … միանգամից հասկանալի է՝ ինչ են ցանկանում մատնացույց անել այդ ակնարկով: Օրինակ, այստեղ «ԱՄՆ նախկին քաղաքացի» արտահայտությունը այդ ակնարկների շարքից է, անկախ այն հանգամանքից, որ այն բացարձակ ճշմարտություն է:

Պարզապես նույնիսկ բացարձակ ճշմարտություններն ակնարկելն էլ առանց ականջների չի լինում:

 ԵՄԱ ամփոփագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031