Իջեւան քաղաքում համայնքի միջոցներով բարեկարգման աշխատանքներ են կատարվում: Ավարտվել է Բլբուլյան թաղամասից դեպի Իջեւանի թիվ 3 դպրոց ճանապարհի, քաղաքի թիվ 4 դպրոցից Իջեւանի բժշկական կենտրոն ձգվող ճանապարհի ասֆալտապատումը, Նալբանդյան փողոցից դեպի Սարիբեկ Օհանյան փողոցի ասֆալտապատումն ընթացքի մեջ է: Քաղաքապետարանից հայտնեցին, որ ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 3000 քառակուսի մետր ճանապարհ:
Ներկայումս կատարվում է քաղաքի Անկախության փողոցի մի հատվածի մայթերի սալիկապատումը: Գիշերային լուսավորության ցանց է կառուցվել Ղարագյոզյան-1, Ղարագյոզյան-2, Թեւոսյան, Բլբուլյան, Նալբանդյան, Մետաղագործների փողոցներում:
Կարդացեք նաև
Իջեւանի Ազատամարտիկների հրապարակից վերեւ գտնվող տարածքում ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով սկսվել է մանկապարտեզի շենքի շինարարությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ