Լրահոս
Օրվա լրահոսը

«Անահիտ Բախշյանը հարցը լիարժեք չի ընկալում»

Դեկտեմբեր 04,2015 21:03

Ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի լրատվամիջոցներով տարածած «Երևանի քաղաքապետարանը կեղծում է իրականությունը» վերտառությամբ հրապարակման՝ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունը տեղեկացնում է, որ հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և հարցը հրապարակման  հեղինակի կողմից լիարժեք ընկալված չէ։ Հրապարակման մեջ, մասնավորապես նշված է, որ Նազարբեկյան փողոցի հ. 48 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն ընդգրկված է Երևան համայնքի հաշվեկշռում, ինչը Երևանի քաղաքապետարանը ներկայումս չի ընդունում: Որպես պնդման հիմնավորում հղում է կատարվում ՀՀ կառավարության 05.08.1997թ հ.853 որոշմանը։ Սույնի հետ կապված հարկ ենք համարում նշել, որ տվյալ որոշումով իսկապես նախատեսվել է քննարկվող գույքը փոխանցել Աջափնյակ համայնքի հաշվեկշռին, ինչը սակայն տվյալ ժամանակահատվածում չի հասցվել ավարտին: Հետևաբար տվյալ շենքը, որպես Աջափնյակ համայնքի գույք, օրենքի ուժով չէր կարող փոխանցվել 2009 թվականին ձևավորված Երևան համայնքի հաշվեկշռին:

Ըստ այդմ,  ինչպես 2008, այնպես էլ 2015 թվականներին Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից խնդրի հետ կապված քաղաքացիներին տրված գրությունների բովանդակությունը բխել է այս տրամաբանությունից և որևէ հակասություն առկա չէ։ Այն, որ տվյալ գույքը Երևան համայնքի հաշվեկշռում չէ, փաստվում է նաև ՀՀ կառավարության 2012 թվականի հ.1684-Ա որոշումով, համաձայն որի վերոնշյալ շենքի հ.հ 16, 45, 35, 37, 38, 36, 54 և 52 բնակարանները նվիրաբերվել են այնտեղ բնակվող քաղաքացիներին՝ պայմանով, որ վերջինները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցություն ունենալ Նազարբեկյան փողոցի հ.48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին։ Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ կառավարությունը անհատույց կարող է փոխանցել միայն պետական սեփականություն հանդիսացող գույքը:

Ի դեպ, հիշեցնենք, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր սեփականության և դրանց նկատմամբ կառավարման հարաբերությունները կարգավորվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման  մասին»  ՀՀ օրենքով։ Ինչևէ, շենքում առաջացած կոյուղու խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանը գրությունով միջնորդել է «Երևան ջուր» ՓԲԸ-ին՝ հիմնախնդրի լուծումը ներառել առաջիկա ներդրումային որևէ ծրագրում ։

Ամփոփելով, ավելորդ չենք համարում նաև նշել, որ հրապարակումն ինքնին իր մեջ հակասություններ է պարունակում։ Նախ` նյութի սկզբում հեղինակը պնդում է այն, որ Նազարբեկյան փողոցի հ.48 շենքը պետական սեփականություն չի հանդիսացել, մինչդեռ նույն հրապարակման վերջում, այնուամենայնիվ, փաստում է, որ 54 բնակարաններից 36-ը դատարանների որոշման հիման վրա սեփականաշնորհվել են՝  ստանալով վկայականներ, 15-ը՝ ՀՀ կառավարության որոշմամբ նվիրաբերվել են, իսկ 3-ը մնացել պետական սեփականություն։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031