Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի գործունեությանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում տապալել է մեր երկրի անվտանգությունը
«Ո՞վ էր 1992թ. գլխավորում Արցախի ինքնապաշտպանական ուժերը, երբ հայկական ուժերը հանձնեցին Մարտակերտը, ո՞վ էր պաշտպանության նախարարը 1993-ին, երբ ադրբեջանական զինվորները հայտնվեցին Վարդենիսի մոտ, մեր զինվորները թողեցին Հորադիզը, ո՞վ էր մեր երկրի ՆԳ եւ ԱԱ նախարարը, երբ մեր երկրում անպատիժ սպանում էին քաղաքական գործիչներին, ո՞վ էր ԱԱԾ պետը, երբ մի խումբ մարդիկ մտան ԱԺ եւ սպանդ կազմակերպեցին, Սերժ Սարգսյանը… եւ դեռ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս ու խոսո՞ւմ իր փորձից։ Երկրի անվտանգությունը ձախողած մարդը առնվազն էշի տեղ է դնում 3 միլիոն մարդու Հայաստանում»:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը մտահոգ էր անվտանգության հարցերով, ինչու 2005-ին չասաց, որ սահմանադրությունը վտանգավոր դրույթներ էր պարունակում, որոնք կարող են խարխլել մեր երկրի անվտանգությունը. «Որեւէ դիտողություն չի ունեցել, երբ առաջադրվում էր …Իր պաշտոնավարման ողջ ընթացքում նա տապալել է մեր երկրի անվտանգությունը։ Ես պարզապես զարմացած եմ, որ նման ելույթ կարող է հնչել Հայաստանում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ