«Ձեր սրբազան նախագահին ոչ մի բան չենք անի»,- ոստիկաններին ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Այս պահին ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը եւ պահանջում են նրանցից, որ հայտնեն իրենց երթուղին:
Ցուցարարներն էլ ընդդիմանում են ու չեն հայտնում իրենց երթուղին: Նրանք վկայակոչում են հավաքների ազատության մասին օրենքն ու պահանջում ոստիկաններից ապահովել բոլոր պայմաններն իրենց խաղաղ երթն անցկացնելու համար:
Երբ ոստիկանները պնդեցին, որ ճանապարհը չեն բացի, մինչեւ ցուցարարները չհայտնեն իրենց երթուղին, երթի մասնակիցներն ասացին, որ գնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, վերադառնան կրկին Ազատության հրապարակ: Այս պահին ոստիկանները բացել են ցուցարարների ճանապարհը:
Կարդացեք նաև
Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարում է, որ հեղափոխությունը սկսել է, ու իրենք էլ սկսել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները, չեն դադարեցնի, քանի դեռ դուրս չեն շպրտել հանցավոր ռեժիմին. «Ժողովուրդ հեղափոխությունը սկսել է, միացեք մեզ, դուրս եկեք փողոց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ