Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանայք բացառվում են քաղաքական գործընթացներից

Դեկտեմբեր 04,2015 20:35

Մեր ժողովրդի ու հանրության 50%-ից ավելին, այսինքն` կանայք բացառվում են քաղաքականությունից, հանրային՝ համապետական ու տեղական մարմիների ընտրություններին մասնակցության ու ներգրավվածության առումով, նաև՝ պետական  մակարդակներում ներկայացվածությունից  ու որոշումներ կայացնելու գործընթացներից: Կանայք բացառվում են նաև քաղաքականության ձևավորման գործընթացներից, հետևապես կարիքները ճիշտ չեն գնահատվում:

Արդարության և որևէ ժողովրդի բարօրության ու զարգացման երաշխիքն այդ ժողովրդի զանազան մասիկների լիարժեք ներգրավվածությունն ու մասնակցությունն է հավաքական  կյանքին ու համակեցության ձևավորման որոշումներին, և սա բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային:

Ըստ վերջին հետազոտությունների /Համաշխարհային տնտեսական ֆորում, Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույց 2014/, Հայաստանում կանաց մասնակցությունն ու դերը քաղաքականության մեջ նվազել է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ  Հայաստանի իրավիճակը կանանց ու տղամարդկանց ներկայացվածության առումով  մեկ տարում չի փոխվել, սակայն աշխարհը առաջ է գնացել: Օրինակ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին  ցուցանիշը  այժմ արդեն 23%  է, իսկ Հայաստանում գրեթե  10%: Ինչու՞ են կանայք դուրս մղվում քաղաքականությունից: Ընդամենը մեկ օր հետո կանանց մասնակցությունը բացառող սահմանադրական փոփոխությունների հետ նույն օրը՝  դեկտեմբերի 6-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ: 34 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու: Փաստացի 101 թեկնածուից միայն 2-ն է կին, ընդամենը, և այս ցուցանիշն արտացոլում է այն իրողությունը, որն առկա է մեր երկրում:

ՀՀ քաղաքական կյանքում՝ թե անցյալում,թե՛ անկախությունից ի վեր, կանայք շատ ցածր ներգրավվածություն են  ունեցել քաղաքական կյանքում և կառավարման բոլոր օղակներում: Այդ նվազագույնը  աստիճանաբար ավելի է նվազում, իսկ դա արտահայտումն   է ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների ծանրակշիռ բացի/դեֆիցիտի և ՀՀ սահմանադրության 1 և 2 անփոփոխ կետերի ոտնահարման:

Հարկ է նշել, որ ՀՀ-ում, կանայք՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, գերակշիռ բեռն են կրում սոցիալական, մշակութային, տնտեսական ու քաղաքացիական ոլորտներում, նրանք ծանրագույն գինն են վճարում ուրիշների կայացրած որոշումների: Մեր առջև փակում ու ամեն ինչ ի կատար են ածում՝ բացառելով որոշում կայացնելու ատյաններից ու քաղաքական դաշտից: Սա միևնույն ժամանակ անարդարություն, անհավասարություն և անիրավականություն է և բառից բուն իմաստով իշխանության մենաշնորհում ու յուրացում: Սա անմտություն է ու անխոհեմություն:

Որպեսզի ՀՀ-ն դառնա ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ինքնիշխան պետություն և որ ՀՀ-ում իշխանությունները ձևավորվեն ժողովրդի կողմից ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ է երկրի բոլոր ոլորտներում՝ և՛ կառավարման բոլոր մակարդակներում, և՛ քաղաքական բոլոր կազմակերպություններում կանանց ՀԱՎԱՍԱՐ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ոչ  15 կամ 20 %-ով  այլև  50 %-ով:

Մարտահրավերը նետված է նախ բոլորիս, որպեսզի փոփոխենք մեր գիտակցությունն ու հավաքական համակեցության մոդելները, իսկ ապա՝ այդ քաղաքական համակարգը մենաշնորհած տղամարդկանց, որպեսզի զիջեն իրենց իշխանությունը և հարգեն ժողովրդավարության սկզբունքները: Սա հիմնական երաշխիքներից է մեր ժողովրդի ու պետության արդար, ազատ, սոլիդար ու խաղաղ զարգացման: Մնացած ցանկացած քաղաքական պրոցես համարում ենք ոչ լեգիտիմ ու ոչ ժողովրդավարական:

 50/50 քաղաքացիական նախաձեռնություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031