«Չեղարկել» պաստառով ու «մահ ռեժիմին» կարգախոսով Ազատության հրապարակից քիչ առաջ «Նոր Հայաստանի» կազմակերպած հանրահավաքի մասնակիցները սկսեցին իրենց երթը: Նրանք ոստիկաններին ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին սպառնում էին՝ պատասխան եք տալու: Հիշեցնենք, որ քիչ առաջ վրանի տեղադրման փորձի պատճառով ոստիկանների ու ցուցարարների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ:
Երթի սկզբում վրդովված ցուցարարներին հանդարտության կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը. «Հանդարտ, հանգիստ, կամաց մենք հաղթանակի ճամփի վրա ենք: Հաղթանակներն այսպես են կերտվում, մենք հարգանք ունենք բոլորի նկատմամբ, ոստիկանները մեր պետական ծառայողներն են, ու թող ոչ մեկ ժողովրդին իր հակառակորդը չհամարի»:
Նրանք նաեւ քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց՝ ազատ, անկախ Հայաստան վանկարկելով. «Ժողովուրդ դուրս եկեք փողոց, հեղափոխությունը սկսել է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ