Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ Ազատության հրապարակում իր կողմնակիցներին խնդրեց անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկարի մոտ վրան տեղադրել:
Այս փորձը կանխեցին ոստիկանները, քաղաքացիները բղավում էին «ամոթ»: Միջամտեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ասաց երթ ենք սկսում, ոստիկանների հետ երկխոսության մեջ մի մտեք:
Այս պահին բանակցում են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքացիները վանկարկում են «ամոթ», վրանը խլած ոստիկաններին: Սկսվեց քաշքշոց ոստիկանների ու ցուցարարների միջեւ վրանի տեղադրման համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ