Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրաբույժների հայկական ասոցիացիան նոր նախագահ ունի

Դեկտեմբեր 04,2015 17:47

Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Վիրաբույժների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը նշեց, որ նիստը հրավիրված է նոր նախագահություն ընտրելու նպատակով: Միջոցառման սկզբին մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին վերջին տարիներին կյանքից հեռացած անվանի վիրաբույժների հիշատակը:

Հովհաննես Սարուխանյանը ղեկավարել է այս մասնագիտական միավորումը 1987 թվականից սկսած: Նա համառոտ ներկայացրեց մեր երկրում վիրաբուժության սկզբնավորման, կայացման և զարգացման ուղին: Պրոֆեսորը անդրադարձավ, թե հաջողություններին, թե խնդիրներին:

Հովհաննես Սարուխանյանի առաջադրմամբ և բաց քվեարկության արդյունքում Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նոր նախագահի պաշտոնում միաձայն  ընտրվեց ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի անդամներին վստահության համար:

«Այս կառույցի ղեկավարումը ոչ միայն պատվաբեր է, այլև պատասխանատու: Կատարված աշխատանքով կփորձենք արդարացնել սպասելիքները»,- ասաց Միրիջանյանը:

Ողջունելով ասոցիացիայի անդամներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ կարևորեց մասնագիտական միավորումների հետ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի գնահատմամբ` ասոցիացիաները պետք է մասնակից լինեն առողջապահության համակարգում որակի ձևավորման, էթիկական, ինչպես նաև բժիշկի գործունեությանը վերաբերող այլ մասնագիտական խնդիրների լուծման գործընթացին:

«Մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը մեր աշխատանքի կարևոր մասն է: Մենք սերտ աշխատում ենք մասնագիտական միավորումների հետ` զարգացնելով տարբեր ուղղություններ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա մեծապես կարևորեց ավանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի անգնահատելի ներդրումը Հայաստանում վիրաբուժության զարգացման և այս ասոցիացիայի ղեկավարման գործում:

Շնորհավորելով նորընտիր նախագահին` նա հույս հայտնեց, որ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետագա աշխատանքները կնպաստեն ոլորտի զարգացմանը և առաջադեմ փորձի ներդրմանը:

Նիստի ընթացքում Հովհաննես Սարուխանյանը ճանաչվեց ասոցիացիայի պատվավոր նախագահ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031