Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի 12-ամյա Սոսի խաթարված մանկությունը. տղայի օրը սկսվում է փայտ կրելով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2015 17:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նորակառույց գրասենյակում բացվեց «Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժի 27-րդ տարելիցին:

Ցուցահանդեսին ներկա էր լուսանկարների հերոսներից մեկը, խարխուլ տնակում ծնված ու մեծացած 12-ամյա Սոս Դավթյանը: Սոսը մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ իր օրը սկսվում է փայտ կրելով, օգնում է ծնողներին, որ 6 հոգուց բաղկացած իրենց ընտանիքը ցրտին կարողանա գոյատեւել:

Նշենք, որ Սոսի ընտանիքն ապրում է Սավոյան փողոցի 227/270 հասցեում, մի ժանգոտ, դարն ապրած տնակում, թշվառ պայմաններում: Նրանց տնակը ընդամենը մեկ սենյականոց է՝ զուրկ կոմունալ տարրական հարմարություններից, այն տեղումների ժամանակ անընդհատ կաթկթում է, սառը քամին փչում է, տան դուռն անգամ դռան նման չէ, իսկ որ ամենաահավորն է՝ ընտանիքի անդամների օրն անցնում է կրծողների դեմ պայքարելով: Aravot.am-ը դեռեւս երկու տարի առաջ անդրադարձել էր նրանց պայմաններին::

IMG_1311 IMG_0518 IMG_1327

Տանը մանկահասակ երեք երեխաներ կան, ծնողները չեն աշխատում, ծեր տատիկ ունեն, հայրը վատառողջ է. ապրում է դեղերից կառչած: «Մի քանի անգամ եկան, նկարեցին, ասին ձեզ տուն կտանք, այդպես էլ չտվեցին»,- հուսալքված պատմում է փոքրիկ տղան:

Ցույց տալով Ձմեռ պապի հետ իր լուսանկարը, հարցրեցինք, թե ի՞նչ կուզի, որ Ձմեռ պապը իրեն նվիրի: «Պլանշետ», -ասաց նա: Տուն չե՞ս ուզում Ձմեռ պապից՝ հարցին, 12-ամյա տղան պատասխանեց. «Ձմեռ պապը տուն չի տա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031