Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մասնակցում են Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտմանը. Hcav.am

Դեկտեմբեր 04,2015 17:35

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովի անդամներ, ի թիվս այլոց, չեն կարող լինել համայնքի ավագանու անդամները: Նույն կարգավորումը վերաբերում է նաև Հանրաքվեի տարածքային և տեղամասային հանձնաժողովներին:

Ժառանգություն կուսակցության ներկայացուցչի ահազանգի հիման վրա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը և հայտնաբերել, որ ընդհանուր առմամբ 203 ավագանու անդամ է ներգրավված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որից Արագածոտնում՝ 18, Արարատում՝ 30, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 32, Լոռիում՝ 22, Կոտայքում՝ 17, Շիրակում՝ 38, Սյունիքում՝ 17, Վայոց Ձորում՝ 14, Տավուշում՝ 8: Ընդ որում, նրանցից 83-ը ներկայացված է համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, 50-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, 22–ը՝ Հայ հեղափոխական դաշնակցության, 21-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 12-ը՝ Օրինաց Երկրի, 10-ը՝ Հայ ազգային կոնգրեսի և 5 – ը՝ Ժառանգություն կուսակցության կողմից:

Մարզային բաշխվածության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք տեսնել կից աղյուսակում:

Հարկ է նշել, որ Ժառանգություն կուսակցության ներկայացուցչի կողմից տրամադրվել է Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք մարզերի ուսումնասիրության տվյալները, որոնցում իրենք հայտնաբերել են Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված ևս 5 անդամ, որոնց իրենք փոխարինել են անմիջապես հայտնաբերելուց հետո և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության ժամանակ արդեն չեն եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031