Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել գիրք Սահմանադրության փոփոխությունների մասին

Դեկտեմբեր 04,2015 17:20

Լույս է տեսել Կարեն Վարդանյանի «Սահմանադրության փոփոխություններ. Ռիսկեր և վտանգներ» աշխատությունը, որում հեղինակը փորձ է արել վերհանել առաջարկվող և 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծի ռիսկերն ու վտանգները, թերությունները, նախագծի ընդունման և չընդունման դեպքում հնարավոր իրավական զարգացումները։

Գրքի՝ թեմատիկ սկզբունքով խմբավորված 11 գլուխներում կատարվել է նախագծի հնարավորինս խորքային վերլուծություն՝ նպատակ ունենալով անդրադառնալ նախագծի բովանդակությանը և վերլուծել այն օբյեկտիվ դիրքերից՝ զերծ մնալով տարատեսակ շահարկումներից։ Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, սոցիալական իրավունքների իրացման մեխանիզմների, բնապահպանության և ընդերքի, ժողովրդի կողմից իշխանության իրականացման խնդիրներին։

Առանձին տեղ է հատկացված նախագծի առանցքը հանդիսացող պետական կառավարման և դատական իշխանության համակարգերում կատարված փոփոխությունների վերլուծությանը։ Գիրքը նախատեսված է ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, լրագրողների, գիտնականների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։

Գիրքը տարածվելու է անվճար հիմունքներով։

Կարեն Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031