Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Աբիժնիկների ականջները, միեւնույն է, երեւում են»

Դեկտեմբեր 04,2015 17:18

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո տված հարցազրույցներից մեկում մեր երկու՝ նաեւ կանանց, հավաքականների մասնակցությունը աշխարհի առաջնությանը գնահատել է բավարար: Սակայն բոլորը չէ, որ համաձայն են մասնագետի գնահատականին՝ համարելով, որ երկամարտում մեդալ չնվաճելը ավելի շուտ ձախողում է:

Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ի խնդրանքով լրացուցիչ մեկնաբանեց իրավիճակը: «Պիտի աշխարհի առաջնությունից անպայման մեդա՞լ բերեինք: Ես մասնակցությունը բավարար եմ համարում այնքանով, որ մեր մի քանի ծանրորդների արդյունքներն այնքան են մոտ աշխարհի առաջնության երկամարտի հաղթողների ցուցանիշներին, որ կարող ենք հույս ունենալ, որ դրանք ութ ամիս հետո կարող են դառնալ օլիմպիական մեդալ: Եթե սովորական մարզասերը կարող է մտածել, թե ձախողել ենք, նորմալ է: Բայց քննադատական մեկնաբանությունների մեջ նկատվում են նաեւ ծանրամարտին մոտ կանգնած, հնարավոր է՝ «ներսի» մարդիկ են եղել: Ինպես բոլոր ոլորտներում, այնպես էլ սպորտում, ու ծանրամարտը բացառություն չէ, կան «աբիժնիկներ», որոնք հանրային գրառումներ են կատարում անանուն՝ նպատակ ունենալով ստվերել ամեն ինչ: Օրինակ, թե ինչո՞ւ մեր օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքելը, կամ եղբոր որդին՝ Արայիկ Միրզոյանը, չէին ընդգրկվել հավաքական: Ես ենթադրում եմ, թե ովքեր կարող են լինել թիկունքից հարվածողները: Ինչ է, նրանք չգիտե՞ն, թե ինչն ինչոց է: Եթե տեղյակ էլ չեն, թող իմանան, որ Առաքելը Ծաղկաձորում մասնակցել է հավաքներին, բայց վնասվածք ստանալով՝ գնացել բուժվելու եւ երկու ամիս է դահլիճ չի մտնում: Չգիտե՞ն, որ ֆեդերացիան Արայիկ Միրզոյանի համար ԱՄՆ-ի մուտքի վիզան պատրաստել է նախօրոք ու վճարումը կատարել, բայց միայն ցուցանիշները աշխարհի առաջնության պահանջներից հեռու լինելու պատճառով չի մեկնել: Ուզում եմ, որ այդ մարդիկ իմանան, որ ինչքան էլ թաքնվեն անանուն կամ ուրիշի անվան տակ գրառումների ետեւում, միեւնույն է՝ ականջները երեւում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031