Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Ոչ ասելով սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ իրենք այո են ասում նախկին փոփոխություններին

Դեկտեմբեր 04,2015 16:34

«Մեր գնահատմամբ՝ մեզնից կախված ամեն ինչ բարեխղճորեն արեցինք այս քարոզարշավի ընթացքում»,- դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով քարոզարշավը, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում Դաշնակցությունը կարողացավ քաղաքացիներին փոխանցել այն, ինչ ուզում էր. «Ցավո՜ք, այս ամբողջ ընթացքում մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք մյուս ճամբարի՝ «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչների հետ բովանդակային խորքային քննարկումներ կատարել: Գիտեք՝ իրենք հրաժարվում են այդ տեսակ քննարկումներից, նույնիսկ անձամբ ինձ հետ եղել է 3-4 դեպք, երբ տարբեր հեռուստաընկերություններ հրավիրել են բանավեճի, հետո հեռաձայնել ասել են՝ ցավոք մյուս կողմը հրաժարվեց ներկայանալուց, մասնակցելուց»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների նախագծին եւս ոչ էին ասում, ըստ նրա, հիմա ոչ ասելով սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ իրենք այո են ասում նախկին փոփոխություններին, որոնց ոչ էին ասել:

«Կարող եմ վստահորեն ասել, որ երկրում խնդիրները չափազանց շատ են, մարդկանց դժգոհությունը, անվստահությունը, սոցիալական հարցերը ամենուրեք են, կա որոշակի հիասթափություն, կա որոշակի անտարբերություն, բայց դա չի նշանակում, որ պատասխանատու քաղաքական ուժը, եթե ունի իր պատկերացումը, ծրագիրը երկրի զարգացման վերաբերյալ, որակական, արմատական փոփոխությունների վերաբերյալ, չպիտի իրենից կախված ամեն ինչ անի, որ հասարակության մեջ մեծանա մասնակցելու եւ երկրում բան փոխելու ցանկությունը»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031