Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացուն Ռուսաստանում թղթադրամ կեղծելու համար ձերբակալել են. Interfax

Դեկտեմբեր 04,2015 16:21

Ոստիկանները Մոսկվայում ձերբակալել են մի խումբ մարդկանց, որոնց կասկածում են կեղծ 5.000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ տպելու մեջ: Այս տեղեկությունը «Interfax»-ին փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Ծառայության աշխատակիցն ասել է, որ կեղծ թղթադրամների պատրաստման, պահելու եւ իրացնելու մեջ կասկածվող խմբի անդամներին ձերբակալել են Ռուսաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները:

«Ձերբակալվել են խմբի առավել ակտիվ անդամները եւ ղեկավարները: Նրանցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Քննարկվում է նրանց նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը»,- ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:

Խմբի անդամների բնակավայրում իրավապահները խուզարկություն են կատարել եւ հայտնաբերել են 2.5 միլիոն ռուբլի արժողությամբ բարձր որակի կեղծ 5.000-անոց թղթադրամներ, ինչպես նաեւ համակարգիչներ, հատուկ ներկ եւ ֆոլգա, որոնք անհրաժեշտ են կեղծ թղթադրամներ պատրաստելու համար:

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրօրենսգրքի «Կեղծ գումարների եւ արժեքավոր թղթերի պատրաստման, պահման, տեղափոխման եւ իրացման» հոդվածով:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031