Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդականին

Դեկտեմբեր 04,2015 16:12

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երեխաների իրավունքների պաշտպանության հարցում Սյուզան Ջեյքոբսի ստանձնած առաքելությունը և կարևորել երկու երկրների միջև իրավական ոլորտում առկա համագործակցությունը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են, և շարունակաբար պետք է կատարելագործել օրենսդրությունը:

Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին՝ շեշտելով, որ դրանք ընդգրկելու են նաև UNICEF-ի և Save the Children կազմակերպության որդեգրած սկզբունքները: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է ճկուն օրենսդրություն, որն էլ կկարողանա ապահովել երեխայի լավագույն շահը:

ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել նախատեսվող օրենսդրական նախաձեռնության կարևորությունը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աշխատանքային խմբի ձևաչափով քննարկումներ և փոխադարձ այցեր կազմակերպելու հարցում՝ ուղղված լավագույն փորձի փոխանակմանն ու օրենսդրության արդյունավետ կիրարկմանը:

Դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունում Երեխաների հարցերով հատուկ խորհրդականի առկայությունը փաստում է, թե ինչպիսի մեծ կարևորություն է տրվում աշխարհի բոլոր երեխաների համար լավագույն սննդապահովման, կրթական, առողջապահական հնարավորություններ տրամադրելու հարցին: Դեսպանն արժևորել է ԱՄՆ և ՀՀ կառավարությունների գործընկերությունն ու նշել, որ համատեղ աշխատանքի նպատակը Հայաստանում երեխայի լավագույն շահերը երաշխավորելն է:

Կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաների հարցին անդրադառնալով՝ Ռիչարդ Միլսն ասել է, որ ԱՄՆ նոր գործողությունների ծրագրում Հայաստանի ներգրավվածությունը խորացնում է երկկողմ գործակցությունը և թույլ է տալիս առավել համակարգված կերպով իրականացնել երեխաների պաշտպանության ու բարօրության ուղղությամբ ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից հայաստանյան գործընկերների հետ իրականացվող ծրագրերը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031