Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների բողոքը հասել է Բաղրամյան 26

Դեկտեմբեր 04,2015 15:38

Ազգությամբ եզդի Շիրին Ալիյանը այսօր իր ընտանիքի անդամների ու մի քանի ընկերների հետ բողոքի ակցիա է անցկացրել Բաղրամյան 26-ում: Նա իր բողոք դիմումն է հանձնել նախագահական նստավայր՝ պահանջելով բացահայտել հոկտեմբերի 15-ին իրենց տանը տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի նախնական քննության տվյալներով, հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներին, ամուսիններ՝ Շ. Ալիյանին եւ Թ. Սադայանին, եւ որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ եւ ոսկյա զարդեր՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին այսօր նույնպես մասնակցել է տուժած ընտանիքի բողոքի ակցիային: Նրա պատմելով, տուժողները դեպքից մի քանի օր հետո ոստիկանությանն են հանձնել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձանց լուսանկարներ. «Հանցագործության մեջ կասկածվող անձինք հանրապետական հիվանդանոցի մոտից ոտքով են գնացել դեպի իրենց տուն, ու ճանապարհային տեսախցիկները ֆիքսել են: Տուժողները բողոքում են, որ վերջին օրերին, ոստիկանությունից իրենց հայտնել են, որ գործով նոր տեղեկություններ չկան, գործը փակվում է: Տուժողները պահանջում են, որ ոստիկանությունը գործը չսառեցնի: Նրանք մտավախություն ունեն, որ եթե գործը չբացահայտվի, իրենք երաշխիք չունեն, որ այդ հանցագործները նորից իրենց չեն վնասի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031