Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ցուցակ է կազմում, թե թուրքական ապրանքների փոխարեն ինչ առաջարկի ՌԴ-ին

Դեկտեմբեր 04,2015 15:36

Հունվարի 1-ից թուրքական ապրանքները դժվարությամբ կհասնեն Ռուսաստան, հետեւաբար, Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն: Այս կանխատեսումներին ի պատասխան, այսօր գյուղատնտեսության փոխնախարար

Արմեն Հարությունյանը նախարարությունում կազմակերպված ասուլիսում ասաց, որ

իրենց կողմից դեռեւս վերլուծություններ են իրականացվում, որպեսզի հասկանալի լինի՝ այդ փոփոխությունն ինչ ազդեցություն է ունենալու, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵՏՄ անդամ այլ պետությունների շուկաների վրա:

Հարցին, թե ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը ռուսական շուկային, պարոն Հարությունյանն ասաց` թարմ պտուղբանջարեղեն, վերամշակված ապրանքներ.
«Բայց որպեսզի ավելի հստակ լինի, եւ մենք կարողանանք այդ ամբողջ ցուցակն ամփոփել, մեր մասնագետներն այդ ուղղությամբ պետք է աշխատեն»:

Արմեն Հարությունյանը նաեւ ներկայացրեց ԵՏՄ շրջանակներում արված եւ ընթացիկ աշխատանքները՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

Փոխնախարարն ասաց, որ Եվրամիության ֆինանսավորմամբ, կատարվում է բերքահավաքի կանոնակարգի մշակում, ինչպես նաեւ մշակվում է բնածին աղետների դեմ պայքարի նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցը: Խոսքը հակակարկտային կայանների, ցրտահարության դեմ պայքարող նոր տեխնոլոգիաների մասին է:
Արմեն Հարությունյանը նաեւ ասաց, որ մարզերում կստեղծվեն համապատասխան կառույցներ, որոնք կիրականացնեն հետբերքահավաքային աշխատանքները: Այսինքն` բերքը հավաքվելուց հետո խնդիր է առաջանում բերքի սորտավորման, փաթեթավորման եւ շուկա բերքի տեղափոխման:

Փոխնախարարն ասաց, որ կաջակցեն նաեւ կոոպերատիվներին: Նա կոչ արեց բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններին, որոնք ցանկանում են ստեղծել կոոպերատիվներ, դիմել ՄԱԿ-ի ծրագրին` դրամաշնորհների համար:

Պարոն Հարությունյանն ասաց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ անասնաբուժական կենտրոնների ստեղծման ծրագիր է իրականացնում: ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ ֆինանսավորվել է ջրային համակարգի արդիականացման ծրագիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031