Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Հայրը չգիտի՝ ինչ պահանջով է որդին հացադուլ հայտարարել, նրա հետ կապ չկա:
«Գնացի «Նուբարաշեն» ՔԿՀ նրա հետ տեսակցելու, այնտեղ ասեցին, որ նա հացադուլ հայտարարած անձանց սենյակում է եւ տեսակցություն չի կարող լինել»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ