Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1999թ. ապրիլին ծնված աղջիկը մեղադրվում է այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ծանր հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ աղջիկը 2015թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչեւ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Վերին Կարմիրաղբյուր գյուղում իր խորթ հայրը տեղյակ լինելով, որ իր 16 տարին դեռեւս չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի դեկտեմբերի 10-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ