Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավութօղլուն Հայաստանին կոչ է արել ազատել «Ադրբեջանի տարածքները». Contact.az

Դեկտեմբեր 04,2015 15:06

Հայաստանը պետք է ամբողջությամբ «ազատի Ադրբեջանի տարածքները»: Առանց դրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնարին է: Այս մասին, ըստ Contact.az,-ի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նշված է, որ Ադրբեջան կատարած այցելության ընթացքում Դավութօղլուն այսօր ելույթ է ունեցել Բաքվի «ADA» համալսարանում:

«Մինչեւ ադրբեջանական հողերի վերջնական ազատումը Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին: Ադրբեջանի բոլոր հողերը պետք է ազատվեն»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hovakim says:

    Բա դու ե՞րբ եք ազատելու մեր տարածքները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031