ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն