Քաղաքացիների հիմնական մտահոգություններից է՝ արդյո՞ք Սահմանադրության նոր նախագծի ընդունման դեպքում փոփոխություններ կլինեն սոցիալ-կենցաղային վիճակում: Լևոն Մարտիրոսյանը նշում է. «Նոր Սահմանադրությունը կենցաղում ոչ մի փոփոխություն չի բերի: Այն պարզապես լավ հիմք է հասարակական հարաբերությունները կարգավորելու համար»:
Հանրաքվեի քարոզչության ընթացքում ՀՀԿ-ն աչքի չընկավ կազմակերպված քարոզչությամբ, կարելի է հիշել միայն «Այո և ոչ» հեռուստանախագծին նրանց մասնակցությունը. «Սահմանադրության փոփոխության փաթեթը Հանրապետականի սեփականությունը չէ: Դրան կողմ են արտահայտվում նաև ընդդիմադիր կուսակցություններ, այլ ուժեր ևս: Սա ամենևին էլ կուսակցական խնդիր չէ»:
Իսկ արդյոք ՀՀԿ այն գործիչները, որոնք այս ընթացքում հանդիպել են բնակչությանն ու տեսել համատարած աղքատությունը, մեղավորության զգացողություն չունե՞ն իրավիճակի համար, ՀՀԿ-ականը նշում է. «Այնպես չէ, որ լավ վիճակ է, բայց եթե ոչ ասենք նախագծին՝ մնալու է նույն Սահմանադրությունը և նույն համակարգը»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում