Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չարդախլու՝ հերոսների հայրենիք». ֆիլմ, որ սերունդներ է դաստիարակելու

Դեկտեմբեր 04,2015 14:09

Երևանի Մոսկվայի տան կինոսրահում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ մարշալների, գեներալների ու Արցախյան ազատամարտի հերոսների գյուղ Չարդախլուի մասին պատմող «Չարդախլու՝ հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի պրեմիերան։ Այն «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է, որը նկարահանվել է Արցախում և Տավուշի մարզի Զորական գյուղում: Ֆիլմի նկարահանումներն ավարտին են հասցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին  տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով։

Չարդախլուում են ծնվել Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։

Ելույթ ունենալով ֆիլմի առաջնադիտումից առաջ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ շատ կարևոր է վեր հանել, պահպանել մեր պատմական հայրենիքի մի կարևորագույն հատվածի՝ Չարդախլուի մասին հուշերը, պատմությունները։ Կարեն Ավագյանն ընդգծեց նաև այն, որ ֆիլմը ավարտին է հասցրել հենց այն ՀԿ-ն, որին իբր լրագրողը փնտրել է, բայց այդպես էլ չի գտել։ «Այսօր ահա «Արեալ» ՀԿ-ի ծրագրի արդյունքը դնում ենք հանրության առջև։ Նման ծրագրերը միշտ էլ ստանում են մեր աջակցությունը, որովհետև պատմությունը փոխանցվում է սերունդներին՝ այդպիսով նաև դաստիարակելով նրանց։ Պատահական էլ չէ, որ այսօր է կազմակերպվել ֆիլմի ցուցադրությունը. երեկ նշեցինք մեծ չարդախլեցու` մարշալ Բաղրամյանի տարեդարձը, մարդ, որ Սարդարապատից սկսած՝ մինչև իր կյանքի վերջը ծառայեց հայրենիքին, և պատահական չէ, որ Վ. Սարոյանը նրան անվանեց «մեր օրերի Անդրանիկը»,- նշեց Կարեն Ավագյանը:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին չարդախլեցի զինվորականներ, ինչպես նաև՝ Չարդախլուից տեղահանված և ՀՀ Տավուշի մարզի Զորական համայնքում բնակություն հաստատած չարդախլեցիները։

Մոտ 39 րոպե տևողությամբ «Չարդախլու՝ հերոսների հայրենիք» փաստագրական  կինոնկարը կառուցված է չարդախլեցիների հիշողությունների ու պատմությունների վրա։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031