Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Սվիտալսկին եւ Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է, «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին եւ հայ-եվրոպական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն