«Սահմանադրության հանրաքվեից օրեր առաջ դեռևս առկա են բաց հարցեր, որոնք այդպես էլ չպարզաբանվեցին ու նախագծի վերջնական տարբերակում չարտացոլվեցին»,- համոզված է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ անվտանգության, կառավարման համակարգերին վերաբերող կարգավորումներից բացի, խնդիրներ առկա են նաև սոցիալական ոլորտին վերաբերող հոդվածներում.
«Գործող Սահմանադրությունն է անկատար մնացել, մինչև հիմա որևէ քայլ արվե՞լ է սոցիալական պետություն դառնալու համար, իհարկե՝ ո՛չ: Մենք առաջարկություն էինք ներկայացրել նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելու մասին, սակայն դա չընդունվեց: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է այս նախագծում»:
Արամ Սարգսյանի համար հասկանալի չէ նաև երկրորդ փուլի գաղափարը, թե ինչու պետք է պատգամավորների թիվը սահմանվի 101, սակայն այն կարող է հասցվել մինչև 191-ի: Պարոն Սարգսյանի համար սկզբունքային չէ՝ Սերժ Սարգսյանը կշարունակի՞ որևէ պաշտոն զբաղեցնել, թե ոչ. «Կարևորն այն է, որ համակարգը փոխվի, որի մեջ գտնվում ենք մենք: Ես չեմ տեսնում, թե ինչ ուղղությամբ ենք մենք առաջ գնալու»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ