Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Եկել է վճռական պահը»

Դեկտեմբեր 04,2015 12:56

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին` ասել էր. «Նրանք ասում են, թե հաղթել են, քանի որ հանրահավաք են արել, իսկ «Հանրապետականները» հանրահավաք չարեցին: Տեղեկացնեմ. իրենց կազմակերպած այսօրվա հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքում»:

Դեկտեմբերի 4-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած տեղեկատվական երկխոսության ընթացքում լրագրողները խնդրեցին Ժիրայր Սեֆիլյանին անդրադառնալ այս հայտարարությանը, սակայն նա պատասխանեց, որ չի պատրաստվում «անհեթեթ հայտարարություններին» մեկնաբանություններ տալ:

Դեկտեմբերի 3-ին «Նոր Հայաստանը» հայտարարել էր, որ վրաններ է տեղադրելու եւ մշակույթի նախարարությանը ժամանակ էր տվել, հարցին, թե պատրաստվո՞ւմ են վրաններ տեղադրել, նա պատասխանեց. «Քանի որ մենք հնարավորություն ենք տվել մշակույթի նախարարությանը հրաժարվել իրենց՝ խոչընդոտելու մտքից, բայց կարծես իրենք համառորեն շարունակում են մինչ այս պահը, այդ փորձը պիտի արվի»:

Ճշտող հարցին, թե այդ փորձը պետք է արվի՞ մինչ հանրահավաքը, նա պատասխանեց՝ տարբեր ժամերին:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ հեղափոխության գործընթացն արդեն սկսվել է, եւ իրենք հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 20-ից սկսած բոլորին սպասում են Ազատության հրապարակում. «Եկել է վճռական պահը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031