ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բուքի և անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) և Գորիսից Տաթևի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն