Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում
են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ
աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու և
երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ից հետո
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի կլինի բոլոր
տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն