Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Նոր Հայաստանի» անդամին

Դեկտեմբեր 04,2015 12:41

«Քիչ առաջ ոստիկանությունը առգրավեց 4 հատ սեղան եւ բերման ենթարկեց Գագիկ Եղիազարյանին՝ շտաբի մասնակիցներից մեկին»,- դեկտեմբերի 4-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպված տեղեկատվական երկխոսության ընթացքում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

'New Armenia' civil initiative staged a protest action on Freedom Square

Նա հավելեց, թե ոստիկանությունը հայտարարել է, որ ինչ որ թույլ են տվել նախաձեռնությանը, դա իրենց հանդուրժողականություն է, իսկ ինչը որ այդ հանդուրժողականությունից դուրս է մերժելի է՝ արգելափակվելու է, առգրավելու է. «Մենք գտնում ենք, որ դա հակասում է Հայաստանում գործող օրենսդրությանը, դա լավ ապացույց է, որ քարոզչության իրականացումը չի կարող նման պայմաններում լինել, երբ ոստիկանությունը հանդուրժողականության չափը պիտի որոշի՝ քանի հատ սեղան լինի կամ որտեղ լինի, կամ ինչպես մարդիկ իրենց քարոզը իրականացնեն: Այսօր քարոզարշավի վերջին օրն է, մեզ համար կարեւոր է այդ հանգամանքը»:

'New Armenia' civil initiative staged a protest action on Freedom SquareԳարեգին Չուգասզյանն էլ հայտարարեց, որ Վանաձորից եկող իրենց աջակիցներին՝ Գագիկ Եգանյանին եւ Սամվել Մակարյանին, ոստիկանական հետապնդումների են ենթարկում. «Ոստիկանությունը մեծ ուժերով իրենց որոնում է, տուն են այցելել եւ պահանջել են ներկայանալ ոստիկանության բաժին: Նաեւ Վանաձորում դեկտեմբերի 1-ից մեքենայով սկսել են հետեւել Ժաննա Ժամհարյանին: Հոգեբանական ահաբեկման մթնոլորտում է կատարվում այս ամբողջ նախահանրաքվեային քարոզարշավը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031