Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանը որոշել է այդ ձեւով սատարել Սերժ Սարգսյանին. «ՉԻ»

Դեկտեմբեր 04,2015 12:28

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի երկրորդ նախագահը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եւ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս չի գնա»։

– Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքն էր հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ու մոտավորապես ասել, որ դա լուրջ փորձանք է Հայաստանի համար։ Հիմա, ահա, պարզվում է, որ այդ լուրջ փորձանքը Ռոբերտ Քոչարյանի համար եղած-չեղած՝ մի հաշիվ է։

Կամ էլ՝  նա որոշել է այդ ձեւով սատարել Սերժ Սարգսյանին, որովհետեւ հաստատ իմանալով, որ Քոչարյանը տեղամաս չի գնալու՝ հանրապետականները հաստատ նրա փոխարեն կքվեարկեն։

Ընդ որում՝ Քոչարյանն ինքը դա շատ լավ գիտի։ Չէ՞ որ ինքը մի անգամ արդեն փոխել է Սահմանադրությունը՝ համարյա դատարկ ընտրատեղամասերի պայմաններում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031