Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. ««Ոչ»-ականները փաստորեն ոչ մի նոր բան չեն առաջարկում, այլ պահանջում են պահպանել նույնը». «Ազգ»

Դեկտեմբեր 04,2015 12:23

Օրերս հեռուստատեսությամբ լսեցի «Այո»-ի քարոզարշավին լծված խմբերից մեկի երիտասարդ մի անդամի, որ տարակուսանքով իրեն հետեւող քաղաքացիներին ասում էր, թե բարեփոխված Սահմանադրությունը «կախարդական այն փայտիկն» է լինելու, որը «հիմնովին փոխելու է մեր կյանքը»: Անշուշտ հեքիաթայինի ուղղությամբ:

… Թե այդ կոչին որքանով ականջալուր կլինեն մեր քաղաքացիները, դժվար է ասել, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ «Այո»-ն հաղթելու է: Եվ իմ այս պնդումը հիմնավորված չէ այն սուբյեկտիվ հանգամանքով, որ ինքս այդպես եմ ուզում, ոչ էլ նախորդՙ 1995 եւ 2005 թթ.ի նախադեպերով, երբ ամեն բան արվեց, հատկապես առաջին Սահմանադրության ընդունման համար, որպեսզի ընտրազանգվածի պատասխանն ու մասնակցությունը դրական ցույց տրվի:

Իմ պնդումը հիմնված է մի պարզ, շատ պարզ դիտարկման վրա, հատկապես Երեւանից դուրս՝ մարզերում ու շրջաններում. մարդիկ դժգոհ են իրենց կյանքից, վիճակից, հետեւաբար Սահմանադրական փոփոխությունները միգուցե առիթ դառնան վերափոխելու իրենց կյանքը, բարելավելու իրենց վիճակը: Մինչդեռ, շարունակելով ժողովրդական նույն տրամաբանությունը, «Ոչ»-ի պարագայում իրենց վիճակը չի փոխվելու:

Եվ իսկապես: Հակառակ շատ շատերի հետ նաեւ իմ ունեցած մտավախություններին, որոնց մասին արտահայտվել եմ այս սյունակում թե տարբեր առիթներով, «Ոչ»-ը մեզ ոչ իմ տեղ չի տանելու, դեպի լավը չի փոխելու մեր կյանքը, մանավանդ որ «Ոչ»-ականները փաստորեն ոչ մի նոր բան չեն առաջարկում, այլ պահանջում են պահպանել նույնը, այսինքն այն նույն վիճակը, որից առաջինը, եւ իրավացիորեն, դժգոհում են իրենք:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031