Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է՝ ո՞վ պիտի հավատա այդ հեքիաթներին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 04,2015 12:10

Սերժ Սարգսյանին հարցնում են որպես իշխող կուսակցության առաջնորդ երկիրը ղեկավարելու հեռանկարի մասին, իսկ նա հեգնում է՝ իբր եթե անգամ ՀՀԿ ղեկավարի պաշտոնից էլ հրաժարվի ու մնա միայն շախմատի ֆեդերացիայի ղեկավար, այն ժամանակ էլ կասեն, որ ա՛յդ պաշտոնից է ղեկավարում երկիրը։

Մինչդեռ դա ընդամենը սովորական «կռուտիտ» է՝ այն պարզ պատճառով, որ շախմատի ֆեդերացիայի նախագահի կարգավիճակով երկիր դեկավարել հնարավոր չէ, իսկ իշխող կուսակցության ղեկավարի կարգավիճակով՝ լավ էլ հնարավոր է (նոր Սահմանադրությունը հենց այդ տրամաբանությամբ է գրված):

Չէ՞ որ կուսակցությունն է որոշելու, թե ով պիտի լինի ԱԺ նախագահը, վարչապետը եւ այլն, իսկ կուսակցությունը «որոշելու է» այնպես, ինչպես կասի դրա առաջնորդը։ Բայց Սերժ Սարգսյանը ձեւացնում է, թե չի հասկանում շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ իշխող կուսակցության առաջնորդի կարգավիճակների տարբերությունը։

Կամ, ասենք, խոսվում է «կայուն մեծամասնության» մասին, ու Սերժ Սարգսյանը ձեւացնում է, թե դեռ ոչինչ որոշված չէ, դեռ հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ պիտի արվեն ընտրական օրենսգրքում եւ այլն։ Ավելին՝ ասում է, թե ինչ-որ մարդիկ «հավատում են հեքիաթներին», որ ամեն ինչ արդեն որոշված է։ Իյա, իրո՞ք: Այսինքն՝ Սահմանադրության մեջ ամրագրել եք, որ պիտի կայուն մեծամասնություն լինի, բայց դեռ չե՞ք որոշել, թե ինչ փոփոխություններ պիտի կատարեք ընտրական օրենսգրքում։

Տեքստը գուցեեւ պատրաստ չէ, բայց ուզում եք ասել, որ որոշումն արդեն կայացված չէ՞։ Հետաքրքիր է՝ ո՞վ պիտի հավատա այդ հեքիաթներին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031