Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստան–ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողով:Միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքիփոխնախագահ Միշել Ռիվազին և ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) կազմակերպությունը: Այնառանձնացավ բանախոսների ներկայացուցչականությամբ՝ մասնակցում էին, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիքՀայաստան– ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:
Համաժողովը վարում էր ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն է ունեցել Հայաստանի ևԵվրոպայի միջև ամուր կապեր հաստատելու գործում: Նա նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությանխորհրդատվական խմբի անդամ է: Իր ելույթում նա ընդգծեց Հայաստան–ԵՄ ամուր հարաբերությունների կարևորությունը. ‹‹Մենքընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, և ես շնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ որ այն տվել է մերմայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարևոր է, որովհետև մենք հակված ենք Հայաստան–ԵՄ համաձայնագրիառավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորս ավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան–ԵՄհարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությաններկայացուցիչների հետ միասին››,- նշեց պատգամավորը:
‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության նպատակն էր այս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան–ԵՄհարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին և քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքումբանակցության առիթ հանդիսացող Հայաստան–ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ:
ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձևավորում է գաղափարների լայնշրջանակ, որոնք, պատշաճ իրագործման դեպքում, կխթանեն Հայաստան–ԵՄ հարաբերությունները: ‹‹Գաղափարների նմանփոխանակումը ամուր հիմք է ապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր և առաջարկներ ներկայացնելու համար: Մենք կարողացանքներգրավել Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խոհրդարանական և գործադիրոլորտներից, քանի որ նպատակ ունենք անդրադառնալ Հայաստան–ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին››,- նշեց պարոնՕչոան: ‹‹Կարծում եմ, որ մեր քննարկումներն ու եզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերություններիհետագա զարգացման համար՝ խոհրդարանական մակարդակով, նաև բանակցողների համար ստեղծում են համաձայնագրիիրավական նոր հիմք: Իմ խորին համոզմամբ, թե՛ Եվրոպական Միությունը, և թե՛ Հայաստանը կշահեն ստեղծված ամուր կապերից: Սա է այն ամենը, ինչին մենք՝ ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությանը, փորձում ենք հասնել››:
Կարդացեք նաև
Հայաստանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր անդամ է: Հայաստանի մասնակցությունը այս շրջանակում մշտապես արժեվորվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: Իր մեկնաբանությունում ԵԽ փոխնախագահ և Եվրանեսթի փոխխոսնակ Ռիչարդ Չառնեցկին անդրադարձավ Հայաստան- ԵՄ ներկայիս հարաբերություններին և ակնկալվող զարգացումներին. ‹‹Եվրոպական միությունը պետք է խորացնի իր համագործակցությունը Հայաստանի հետ»: Նա բացատրեց, որ Հայաստանին՝ երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է ունենալ առավել սերտ համագործակցություն Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ: ‹‹Այս համագործակցությունը պետք է լինի ոչ միայն քաղաքական բարձր մակարդակում, այլև՝ հասարակության այլ ոլորտների ներգրավմամբ: Հուսով եմ, որ կկարողանամ օժանդակել երիտասարդ հայ ուսանողների և շրջանավարտների համար Եվրոպական խորհրդարանում պրակտիկա անցնելու ծրագրի մշակմանը››,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ իրավական հիմքերին, գոյություն ունի աճող կոնսենսուս թե՛ ԵՄ-ի, և թե՛ Հայաստանի կողմից՝ թարմացնելու Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական հիմքը, ինչպես ընդգծված էր այս տարվա մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հաշվի առնելով, որ ներկայիս համաձայնագիրը մշակվել է դեռևս 1996 թվականին, փաստաթղթի նոր տարբերակը պատշաճ կերպով պետք է արտացոլի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը այդ ժամանակից ի վեր: Այս առնչությամբ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը նկատեց. «2014 թվականից մենք սկսել ենք մշակել ԵՄ-ի հետ համագործակցությունը խթանող նոր իրավական հիմք: Հաջորդ շաբաթ նախանշված նոր իրավական դաշտը կներառի առավել շատ ոլորտներ, քան նախորդը: Հետագա զարգացումները կանդրադառնան բիզնես սեկտորին՝ մասնավորապես փոքր և միջին ձեռնարկություններին: Այս զարգացումները լիովին իրագործելի կլինեն Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման դեպքում»:
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության փոխնախագահ Անթանաս Գուոգան նշեց. «Հայաստանի համար շատ կարևոր է շարունակել խթանել զարգացող ՏՏ ոլորտը և էներգետիկ համակարգը՝ Հայաստանի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով»:
Համաժողովին մասնակցել է Եվրոպական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, լրատվական դաշտի ավելի քան 50 ներկայացուցիչ:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, որը նաև Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության և «Եվրանեսթ» խոհրդարանական վեհաժողովի անդամ է. «Սա շատ կարևոր քննարկում է Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկից առաջ: Գնահատելի են, որ քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք հետաքրքիր հարցեր մեր քաղաքական իրավիճակի և Հայաստանի դիրքորոշումների շուրջ: Հայաստանը խորապես հակված է Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության: Սա փուլային գործընթաց է, որը սակայն, կիրագործվի համատեղ շահերի և արժեքների համադրման դեպքում»,- նկատեց նա: