Այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների դիմելու նպատակը իշխանությունը կորցնելու վտանգները չեզոքացնելն է, Սերժ Սարգսյանը խոստովանել է նաեւ հետեւյալ պարբերությամբ. «Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ։ Մեր հասարակությունն էլ է այլ։ Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ունենք։ 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ երկու առաջնային մանդատները, այսինքն՝ նախագահի պաշտոնը եւ խորհրդարանը, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջեւ։ Իսկ հիմա շատ ռեալ է դա»։ Այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա նախագահական ընտրություն կեղծելու իրենց վերջին հնարավորությունն էր, եւ որ 2018-ին իրենք որքան էլ ցանկանան, չեն կարողանա ընտրությունները կեղծել։
Սերժ Սարգսյանը չի էլ նկատել, որ հասարակության հասունանալու փաստն ընդունելուց հետո առնվազն անհեթեթ է այդ երեւույթը որպես Հայաստանի սպառնալիք ներկայացնելը։
Իսկ նա հենց այդպես էլ վարվել է, քանի որ վերը բերված միտքը շարունակելով՝ ասել է, թե նման պայմաններում Հայաստանին ճգնաժամ է սպառնում, եւ իրենք այդ հեռանկարը տեսնելով՝ չեն կարող քայլեր չձեռնարկել։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում