ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Այո»-ի քարոզարշավի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անկախ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից՝ դեկտեմբերի 7-ին ՀՀԿ-ն շատ անելիքներ ունի։
– Եթե հանրաքվեն տապալվի դեկտեմբերի 7-ին ի՞նչ է անելու ՀՀԿ-ն։ Եվ հակառակը՝ եթե այո-ն հաղթի, ինչպե՞ս եք Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին համոզելու տուն գնալ։
– Դեկտեմբերի 7-ին մենք շարունակելու ենք մեր առօրյան, մեր աշխատանքը, մեր խորհրդարանական նիստերը։ Մենք աշխատելու ենք, եթե հանրաքվեի արդյունքում լինի այո, ապա մենք շատ անելիք ունենք, մենք ընտրական օրենսգրքի վրա պետք է աշխատենք մինչեւ մայիս ու փոփոխություններ իրականացնենք, այդ բոլոր իրավական հիմքերը պետք է ստեղծենք, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կարողանանք իրականացնել։ Այսինքն՝ մենք հանրաքվեով չենք ավարտում մեր աշխատանքները, անելիքները շատ են։
Ես, պարզապես, այդպես ոչ կառուցողական մոտեցումները, հակասահմանադրական կոչերը համարում եմ շատ վտանգավոր այն առումով, որ դրանք պարզապես անթույլատրելի են։
Կարդացեք նաև
Էլի եմ կրկնում՝ իրենք ուզում են որոշակի դերակատարություն ունենալ ՀՀ քաղաքական կյանքում, բայց շատ հասկանալի է դառնում, որ իրենց հետեւից արդեն գնացողներ չկան։
Ու, առհասարակ, ժողովրդին թունավորելով՝ անընդհատ բացասական տրամադրություններ հաղորդելը անընդունելի է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Գեւորգ Պերկուպերկյան