Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիների զանազան պարտքերը մասամբ մուծել են խոստանում «այո»-ի համար. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2015 11:20

Գործող Սահմանադրությունն ունի՞ բացեր։ Իհա՛րկե։ Նախ՝ չի գործում։ Երկրորդ՝ այն այս տեսքին է եկել Ռ. Քոչարյանի օրոք, 2005 թ. հանրաքվեն կեղծելով։

Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի առաջարկած Սահմանադրության նոր տարբերակը լավն է։ Հնարավոր է, սակայն նման հարցը կոռեկտ չէ այնքանով, որ Սերժ Սարգսյանն ինքը պաշտոնավարման երկու ժամկետն էլ զբաղեցրել է նախագահական կեղծված ընտրություններով։ Հետեւաբար, եթե անգամ նա ներկայացնի աշխարհի ամենալավ Սահմանադրությունը, արդեն իսկ այն քննարկման դնելն, ի սկզբանե, ճիշտ չէ։

Ու հիմա դարձյալ բոլորին լարվածության մեջ են գցել՝ ուսուցիչները, տնօրենները, գլխավոր բժիշկները, ակադեմիական համակարգի աշխատակիցները լծված են ամեն գնով «այո» ձայներ ապահովելուն։ Գյուղերում, գյուղաքաղաքներում ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական հեղինակությունները բոլորից անձնագրերի ութական (՞-Լ.Ա.) պատճեն են պահանջում։ Ընտրատեղամասերից մեկում արդեն մոմեր են ձեռք բերում՝ «անակնկալ» հոսանքազրկմանը նախապատրաստվելով։ Գյուղապետարաններում ցուցակներով գյուղացիների զանազան պարտքերը մասամբ մուծել են խոստանում «այո»-ի համար։ Ու այսքանից հետո Սերժ Սարգսյանը հավաքում է «պատասխանատու» լրատվամիջոցներին ու ասում. «Սահմանադրական փոփոխությունների անցկացումը կյանքի եւ մահու խնդիր չէ, եւ, առհասարակ, որեւէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել»։

Սարգսյանն այս փոփոխությունների մի քանի հիմնավորում ներկայացրեց։ Մասնավորապես՝ «Մի պահ պատկերացնենք, որ 2012 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել է մեր քաղաքական ուժերից մեկը, որի ծրագրային ելույթները… հակասում են պետության շահերին։ …Հիմա ենթադրենք, թե այդ քաղաքական ուժը «Ժառանգությունն» է…, ասում է պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Իսկ ինչո՞ւ միայն պատկերացնենք, երբ 2012-ի նախագահական ընտրություններին հենց այդպես էլ եղավ։ Ընտրողների մեծամասնությունը միայն Սերժ Սարգսյանին «ոչ» ասելու համար «այո» ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահին։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031