Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը տարակուսանք է հայտնել Արմեն Աշոտյանին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2015 11:06

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջեւ սկսված հեռակա «պատերազմը», որն ընթանում էր փոխադարձ կոպիտ վիրավորանքներով, ըստ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, բացասաբար կազդի օմբուդսմենի ինստիտուտի վրա։

Երեկ Լարիսա Ալավերդյանը ասել է, որ նախօրեին հանդիպել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ եւ իր տարակուսանքը հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ։

– Տիկին Ալավերդյան, թերեւս հետեւել եք օմբուդսմենի ու կրթության եւ գիտության նախարարի հեռակա բանավեճին։ Ի՞նչ տպավորություն եք ստացել։

– Ես երեկ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու ԿԳ նախարարի հետ։ Ես իմ տարակուսանքը հայտնել եմ։ Հայաստանում իշխանության կողմից, մինչեւ անգամ հասարակության կողմից առ այսօր չկա օմբուդսմենի ինստիտուտի համարժեք ընկալումը։ Նախարարն ասաց, որ օմբուդսմենը սխալ է հասցեագրել այն պահանջը, որը ներկայացվել է։ Դպրոցների շինարարության եւ այլնի պահանջները պետք է ներկայացվեին ոչ թե ԿԳՆ-ին, այլ քաղաքաշինության նախարարին:

– Բայց նորմա՞լ է նախարարի կողմից նման արձագանքը։

– Ես գտնում եմ, որ ցանկացած դեպքում կա կոռեկտ արտահայտվելու սահմանը, որ պատիվ կբերի երկրին, երկու կողմերին, եւ հասարակությունը կստանա այն դասը, որը կբարձրացնի մարդու իրավունքների դերն ու նշանակությունը, ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի՝ կոնկրետ այդ անձի։

Արդյոք կարո՞ղ է այդ անձը սխալվել, թե՞ ոչ։ Ես լավ հիշում եմ, որ ինձ ծանրագույն ձեւով մեղադրում էին։ Նամակները, որ գրում էին ինձ, ես կարող էի տպել, բայց ես գտնում էի, որ չի կարելի տպել, որովհետեւ իմ երկրի այս կամ այն նախարարի այս կամ այն արտահայտությունը կնսեմացնի պետությանս պատիվը։ Այն ժամանակ պետական այրերը չէին խնայում:

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031