Օմբուդսմենը դեռ 2014-ին կրթական հաստատություններին վերաբերող համապատասխան զեկույցում ահազանգել է, որ Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում են առողջական եւ տեսողական լուրջ խնդիրներ
ունեցող երեխաներ, եւ որոնց մեծ մասը նաեւ գիշերում է այնտեղ, գտնվում է անմխիթար վիճակում։ Օրինակ՝ դպրոցի տանիքը վթարված է, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը, մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են էլեկտրական լուսավորումից, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են երեխաների կյանքի եւ առողջության համար, մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին, դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ, պատշաճ պահպանված չէ սննդի ու դեղորայքի տրամադրման կարգը, տեսողության խնդիրներ ունեցող երեխաներն ապահովված չեն հատուկ դասագրքերով։ Մինչեւ այսօր այդ դպրոցը, կրկնենք՝ հատուկ դպրոցը, դեռ այդ վիճակում է, ինչը պարզ վկայությունն է այն բանի, որ ԿԳՆ-ն մատների արանքով է նայում իր ենթակայության տակ գտնվող հաստատությանն ու իրեն վստահված առողջական եւ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կյանքին։ Այո, կյանքին, որովհետեւ տեսողական խնդիր ունեցող երեխան մի քանի անգամ ավելի շատ է ենթակա հոսանքահարման, քանդված հատակի պատճառով վայր ընկնելու, կոտրած ապակուց վնասվելու, քան տեսողական խնդիր չունեցողը։
ՄԻՊ-ի ի՞նչ PR-ի մասին է խոսքը, եթե չեք հերքում այս մեղադրանքները եւ հատուկ տեսագրություն չեք ներկայացնում այն մասին, որ 2014 թվականից այս կողմ գոնե մատը մատին եք տվել այդ դպրոցում մի բան շտկելու համար:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում