Չնայած ընդհանուր մոտեցումների և միասնականության վերաբերյալ հավաստիացումներին, Ազատության հրապարակում երեկ առավել քան ցցուն կերպով դրսևորվել են ընդդիմադիր առաջամարտիկի հայտ ներկայացրած երկու ուժերի՝ ՀԱԿ-ի և «Նոր Հայաստան» միավորման տարակարծությունները:
«Ոչ»-ի շարժման դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք ունեն իրենց ծրագիրն ու գիտեն անելիքը, որը հաղթական է: Նա հայտարարել է նաև, որ պետք է զինվել համբերությամբ, և հաղթում է համառն ու հետևողականը, կամ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարում՝ հաղթում է զուսպը, ինքնավստահը:
Զուրաբյանի այս հայտարարությունները հաջորդել են «Նոր Հայաստանի» ոչ ֆորմալ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի միասնականության կոչին: Եվ եթե համբերության մասին հայտարարությունները համադրենք նաև Սեֆիլյանի հեղափոխական կոչերին, Նոր տարին առանց իշխանության դիմավորելու հայտարարություններին, ապա, ըստ էության, կամբողջանան այն տրամագծորեն բևեռային տարբեր մոտեցումները, որ դավանում են երկու ուժերը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում