Ի՞նչ սպասումներ ունի ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, հանրաքվեից։
– Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է, որ հավերժ մնա։
– Իհարկե, դեմ է։
– Այո, ՀՀԿ-ի նախագահի ստվերային պաշտոնից երկիրը կառավարելու հարցին երեկ նա հստակ պատասխանել է, որ դեմ է։
Կարդացեք նաև
– Իհարկե, դեմ է, որովհետեւ ինքը մենակ… բայց ես մի բան եմ ուզում ասել՝ ուրեմն գել ու գազաններ բոլոր աշխարհում կան։ Պետություն չկա, որ գել ու գազան չունենա։ Հիմա այդ պետությունների նախագահները, երբ որ ուժեղ են լինում… այս Սահմանադրությունը հնարավորություն տալիս է ուժեղ լինելու մեր նախագահին ու այդ գազանությունները սահմանափակել։ Ես ուզում եմ էդպես լինի, որ ամեն անգամ չգան 5-10 տարով ու տանեն էս ժողովրդին։ Պիտի մեկը լինի, որ ասի՝ արա, էս իմ ժողովուրդն ա, է, տոռմուզ տվեք մի հատ սաղդ։
– Ժողովուրդը եւ հատկապես գյումրեցիները դեմ են հենց Սերժ Սարգսյանին, դժգոհ էին նրանից, այդ պատճառով էլ վերջին ընտրություններում այստեղ պարտվեց։
– Իրանից դժգոհ չեն, դժգոհ են իրա կողիններից։
– Սահմանադրությունը , որ փոխվի, կողքինները կփոխվե՞ն։
– Կփոխվեն, ու մարդիկ կգան ու իրան որպես գլխավոր հրամանատար կընդունեն, հրամանները ճիշտ կկատարեն, ոչ թե ամեն մեկը ինչ խաղ ուզենա, կխաղա էս երկրում։
– Ղեկավար պաշտոններից մեկում Ձեր փեսան է՝ Գալուստ Գրիգորիչը, տնտեսական քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանն է վարում, պաշտպանության նախարար ունենք, ո՞ր մեկը չի կատարում Սերժ Սարգսյանի հրամանները։
– Ձեր ասած մարդիկ իրենք պիտի պատասխան տան ազգի առաջ։՝
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում