1995 թվականի մայիս: Ազատության հրապարակ: Ելույթ է ունենում ԱԺՄ վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Ավագյանը: Բառացի չեմ կարող մեջբերել, բայց իմաստը հետեւյալն է. հերիք չի՝ Լեւոնը եւ իր ավազակախումբը չորս տարի շարունակ թալանում են երկիրը, հիմա էլ Լեւոնը ուզում է իր համար թագավորական իրավասություններ ամրագրել բռնապետական Սահմանադրության միջոցով: Հանրահավաքն ավարտվում է երթով: Մի քանի հարյուր մարդ անցնում է Մաշտոցի պողոտայով, Ամիրյանով եւ Աբովյան փողոցով վերադառնում է հրապարակ: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են հետեւյալ կոչը. «Ա-յո-ն ջըն-ջե՛ք», «Ա-յոն ջըն-ջե՛ք»: (Ի դեպ, խորհուրդ չեմ տալիս այս կիրակի հետեւել այդ կոչին եւ որեւէ բան ջնջել, այդ դեպքում ձեր քվեաթերթիկն անվավեր կճանաչվի: Այս անգամ պետք է «Այո»-ի կամ «Ոչ»-ի կողքի վանդակի մեջ նշան դնել):
1995 թ. Սահմանադրության ընդունմանը նախորդող քարոզչական շրջանում Արա Գալոյանը եւ ես բանավեճային հաղորդում էինք վարում, որին մասնակցում էին «Այո»-ի կողմնակից Արա Սահակյանը եւ Վարդան Խաչատրյանը եւ «Ոչ»-ի կողմնակից կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը: Կային էլի մասնակիցներ, որոնց, ցավոք սրտի, չեմ հիշում: Լեոնիդ Հակոբյանը վստահեցնում էր, որ ընդունվող Սահմանադրությամբ ամրագրվում են վայրի կապիտալիզմի սկզբունքները, եւ մարդիկ զրկվում են անվճար կրթությունից եւ բուժսպասարկումից: Երբ դուրս էինք գալիս հեռուստատեսության տարածքից, բեղերով, ցածրահասակ մի ոստիկան մեզ հայտարարեց՝ «Ես էդ «Այո»-ին ո՛չ եմ ասելու», ինչին, բնականաբար, Արան եւ ես պատասխանեցինք, որ դա իր իրավունքն է:
Ինչո՞ւ եմ ես այդ ամենը հիշում քսան տարի անց: Պարզապես՝ հաստատելու համար, որ ամեն ինչ կրկնվում է: «Այո»-ն «Այո» է ոչ թե այն պատճառով, որ դրա քարոզիչներին դուր է գալիս Սահմանադրության նախագիծը, այլ որովհետեւ դա պետք է ինչ-որ քաղաքական ուժերի եւ դրանց ղեկավարներին: «Ոչ»-ը «Ոչ» է ոչ թե այն պատճառով, որ նախագծում կան մերժելի կետեր, այլ որովհետեւ մարդիկ դժգոհ են իրենց սոցիալական վիճակից: Ընդ որում՝ թե՛ քսան տարի առաջ, թե՛ հիմա «Ոչ»-ի քարոզչության մեջ իրական, լուրջ փաստարկների կողքին հայտնվում են ֆանտաստիկայի ժանրից պնդումներ: Վերջերս, օրինակ, մի քաղաքացի ինձ ամենայն լրջությամբ հարցնում էր՝ ճի՞շտ է, որ նոր Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանում փոխանցվելու է ժառանգաբար: Իսկ մեկ այլ քաղաքացի նույն լրջությամբ հետաքրքրվում էր՝ ճի՞շտ է, որ նոր Սահմանադրությունը թույլատրում է միասեռական ամուսնությունները: Սրանք բոլորը «Ոչ»-ի քարոզչության պատառիկներ են: Քարոզիչները շատ լավ գիտեն, որ իրենց լսարանից ոչ մեկը չի կարդա Սահմանադրության նախագծի տեքստը, եւ «լարում են» իրենց երեւակայությունը, անգամ նախագծի չեղած հոդվածներն են մատնանշում:
Նման անհեթեթությունները ստվերում են բանական փաստարկները: Օրինակ՝ Սահմանադրության նախագծում իրականում տեղ գտած «կայուն մեծամասնության» եւ ընտրությունների երկրորդ փուլի խիստ խոցելի նորմը, հօգուտ որի «Այո»-ի կողմնակիցները չունեն որեւէ լուրջ փաստարկ:
Իսկ ամենակարեւորն այն է, որ թե՛ քսան տարի առաջ եւ թե՛ այսօր բոլորը գիտեն, թե ինչ արդյունք կունենա հանրաքվեն, եւ որքան անտարբեր է մեր բնակչությունը այդ ամբողջ բանավեճի նկատմամբ: «Սահմանադրությունը վերացական բան է, ժողովրդին դա չի հետաքրքրում»՝ 1995թ. հուլիսի 4-ի գիշերը ինձ ասաց Վանո Սիրադեղյանը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԷԼի ընդհանրացնում եք հանիրավի:
Ես ոչ կամ այո եմ ասելու ոչ թե նրա համար որ դժգոհ եմ կամ գոհ, այլ որովհետև կարդացել եմ ու վերլուծել,:
Ինչից եք վերցնում , որ ես ասենք ինչ որ մագինալացված ու կրկնվող դրույթների ազդեցության տակ եմ կամ կրող-էդ ինչ մեծամտություն ա:
Ձեր տեքստտերը նույն պես դեժավյու են էդ առումով-
միծտ ինչ որ ոստիկան տաքսիստ ու մուրացկանի հղումներով-միանգամ չտեսա պաշտպանեիք դիրքորոշում ու հսատակ նշեիք ՝ առանց ԲԱՐՁՐ ՊԱՍԵՐԻ:
«Սահմանադրությունը վերացական բան է, ժողովրդին դա չի հետաքրքրում»-անհեթեթ միտքը ավելի լավ է երեկ հայտնեիք “ոժդին”: Սահմանադրությունը վերացական է թե ոչ`պրոբլեմն այստեղ չի: Անհեթեթություն է ժողովրդի կարծիքը հարցնելը այս խիստ մասնագիտական հարցում: Էյնշտեյնի հարաբերական տեսությունը հանրաքվեով չէր անցնի, որովհետև “բեխավոր կոլոտ միլիցեն” ասելու էր “ոչ”: Ի՞նչ անենք, լսենք Մարգո Եսայանի կամ Փոստանջյանի մեծ մտքերը այս հարցով էլ:
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ, նրա տեքստը գրելն ու քննարկելն է ժողովրդի համար վերացական:
Համամիտ եմ Իրավաբան-ի հետ: Երբ մեծամասշտաբ, սակայն մակերեսային ընդհանրացումներ են արվում, ճիշտն ու սխալը լղոզվում են, ինչը ձեռնտու է այսօրվա և ընդհանրապես՝ աճպարար ու խաբեբա իշխանավորներին:
Ես 1995-ի Սահմանադրությանը դեմ եմ քվեարկել, որովհետև ժողովրդավարության և մարդու իրավունքների մասով ավելին էի ակնկալում, սակայն 2005-ի իրոք՝ բարեփոխումներին, մասնակցել և ՛՛Այո՛՛ ասել, որովհետև դրական տեղաշարժն ակնհայտ էր: Ինչ վերաբերում է այս ՛՛Սահմանադրական փոփոխություններ՛՛ կոչված թյուրիմացությանը, ապա ասած ռուսը՝ ”Это ни в какие ворота не лезет!”
Իմ խորին համոզմամբ.
ա/ Սահմանդրության որոշ կետեր փոփոխելու առաջարկ կարող է անել այն իշխանությունը, որն ապահովել է կայուն առաջընթաց, սակայն որին ավելին անելու համար խանգարում է սահմանդրական մեկ-երկու դրույթ,և որոնց շուրջ տևական հանրային քննարկումներ են ընթացել և ի վերջո արձանագրվել է որոշակի կոնսենսուս:
բ/ Այս փաստաթուղթը չի կարող կոչվել ՛՛Սահմանադրական փոփոխություններ՛՛, քանի որ, նախ՝ ըստ դրա՝ կառավարման համակարգը պետք է արմատապես փոխվի, երկրորդ՝ Գործողի համեմատ կրկնակի ծավալ ունի և վերջապես՝ տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները:
գ/ Աղավաղված է բուն Սահմանադրության / սահման դնել / սկզբունքը, ահավասիկ՝ Հոդված 89. Ազգային ժողովի կազմը եւ ընտրության կարգը
1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: / ցո՛ւյց տվեք սահմանը /
2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում
ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: / արդյո՞ք ԱԺ ներկա փոխխոսնակ ԷՇարմազանովին գործող Սահմանադրությունը խոչընդոտել է ընտրվել /
3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը
պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: / վախկոտության և նենգամտության մի իսկական համախտանիշ /
Երբ առաջին անգամ այս տխմարությունները կարդացի, քիչ էր մնում գոռայի. հո՜պ, արա՛, էս ո՞ւմ եք ձեռ առնում…
դ/ Սույն սահմանադրական աճպարարությունը նպատակ է հետապնդում իշխանության լծակներին տիրացածներին շրջանցել Սահմանադրության արգելանքը և վերարտադրվել:
Հիմնավորում. օդում կախված լուրերը, թե Ս. Սարգսյանն ասել է, որ այլևս չի հավակնելու ԱԺ նախագահի, վարչապետի և նախագահի պաշտոններին:
Հերքում.
1. Ս. Սարգսյանը իր ինքնասուլիսի ժամանակ Արամ Աբրահամանի ճակատային հարցից այնպես շփոթվեց, որ կարմրատակեց մինչև ականջների ծայրը ու սկսեց ամեն ինչից խոսել, բացի հարցին պատասխանելուց, ապացուցելով, որ տարածված ապատեղեկատվությունը կանխամտածված է եղել:
2. ՀՀԿ որոշ պատգամավորներ այնքան ՛՛քյալ՛՛ գտնվեցին, որ մարդկանց համոզում էին, թե իշխանության վերարտադրության մեջ ոչ մի վատ բան չկա, մինչդեռ նույնիսկ իրենց ՛՛փոփոխություններ՛՛ կոչվածով իշխանություններին պետք է ՛՛արտադրի՛՛ ժողովուրդը՝ և այն էլ ի՛ր ընտրության միջոցով:
3. Եվ վերջապես՝ հիշենք դասականների շարքն անցած տիկնոջ արած հուսահատ հարցադրումը. Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը…
ե/ Ժողովրդի դերը իշխանության ձևավորման հարցում ավելի քան 2 անգամ նվազեցված է, քանի որ ՛՛Երկրի գլուխ՛՛ հանդիսացող նախագահը այլևս ընտրվելու է մանիպուլյացիաներով ձևավորվող ԱԺ կողմից, իսկ ՏԻՄ ընտրությունների պարբերությունը 4 տարուց կդառնա 5 տարի
զ/ Գործող Սահմանադրությունը կանգնած է իշխանական լծակները յուրացրած խմբակի կոկորդին, քանի որ իրենց կատարած բազմաթիվ և բազմապիսի ապօրինություններին անհատները, ՀԿ-ները, կուսակցությունները հակադարձում են, մատնանշելով Սահմանադրության այս կամ այն խախտված դրույթը:
է/ Գործող Սահմանադրությունը պղծելու այս գաղափարը հասունացել է վերջին 7 տարիների ընթացքում, երբ ԱԺ մեծամասնության կողմից վերաձևվում էին օրենքներն ու օրենսգրքերը, դարձնելով այն ՛՛իրենց հագով՛՛: Դե իսկ այս մասին՝ հաջորդ դասին… 🙂
Հ.Գ.
Հանգամանքների բերումով առիթ եմ ունեցել աշխատել Քաղաքացիական և Աշխատանքային օրենսգրքերի, Համատիրությունների ու Արհմիությունների մասին օրենքների հետ և կարող եմ մատնանշել հոդվածներ և դրույթներ, որոնք մոտ 3-4 տարվա ընթացքում փոփոխվել են քաղաքացիական իրավունքների սահմանափակման ուղղությամբ, այսինք, ըստ էության այս ԱԺ-ն սկսել և շարունակում է այլասերել օրենսդրությունը: Բարեբախտաբար այդ ՛՛էվոլյուցիան՛՛, ավելի ճիշտ դեգրադացիան ըստ ժամանակագրության արձանագրված է parliament.am և arlis.am կայքերում և հնարավորության դեպքում կարելի այդ ապականությունները քիմմաքրման ենթարկել, իհարկե՝ բավականին ջանքեր գործադրելու գնով:
«Սահմանադրությունը վերացական բան է, ժողովրդին դա չի հետաքրքրում»՝ 1995թ. հուլիսի 4-ի գիշերը ինձ ասաց Վանո Սիրադեղյանը:
………………………………………………………………………….
արդեօք այս ըմբռնողութեան պատճառով չէ՞ – ի միջի այլոց – որ ան յետագային ունեցաւ կարգ մը խնդիրներ…
պատասխանատու ղեկավարութեան գործն է յաճախ զբաղվիլ նաեւ նիւթերով որոնք վերացական կը թուին, որոնք սակայն էական են, առաջին հերթին՝ ժողովուրդին համար.
Օրէնքների Օրէնքի մասին ենք խօսում… այն գերագոյն վաւերաթուղթը որ լրացուցիչ կերպով տնօրինելու է քաղաքացիների կեանքը, բոլոր մակարդակների վրայ
թէ Սահմանադրութեան վերաբերող ընթացիկ «բանավէճը» անհեթեթ է՝ անշուշտ. կապ չունի նիւթին հետ, ուրիշ նպատակներ կը հետապնդէ, լայնօրէն շեղած է, եւայլն.
Հայաստանի պարագային, ներկայ դրութեամբ կայ, այո, ափսոս՝ Սահմանադրութեան հարազատ գործադրութեան, իսկական կիրարկումի հարցը
սակայն Սահմանադրութիւնը, ինքնին, երկրի մը տարրական հիմքն է
մեր Պետութիւնը կերտման ընթացքի մէջ է
պէտք է առկախե՞լ, կասեցնե՞լ այդ գոյութենական ընթացքը, որովհետեւ իշխանութիւնը թերութիւններ ունի, եւ ժողովուրդը հետաքրքուած չէ՞
սակայն հանրաքուէն անհրաժեշտ չէր.
Սահմանադրական գործը կրնայ ստանձնել յատուկ մարմին մը, «Assemblée Constituante»
հանրաքուէ ուզում են, կամ՝ որպէսզի առիթ չտան բռնատիրութեան յաւելեալ զրպարտութիւնների, կամ ել, որպէսզի ժողովրդավարական բարձրագոյն արժէք, կշիռք ունենայ գործընթացը